Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին այդ պաստառներով ու կարգախոսներով խաբել հնարավոր չէ»

Ապրիլ 18,2013 12:02

ԲՀԿ-ն խոստանում է՝ «Փոխելու ենք» կամ «Սկսենք Երեւանից», ՀՀԿ-ն «Ավելի լավ Երեւան» կկառուցի, ՀՅԴ-ն կոչ է անում՝ «Երեւա՛ն, փոխի՛ր Հայաստանը», «Բարեւ, Երեւան» դաշինքը միայն բարեւում է՝ «Բարեւ, Երեւան», «Հայ ագգային կոնգրես»-ը խոստանում է «Իշխանությունը քաղաքացուն», «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ՝ «Մենք կարող ենք ավելին», «Առաքելություն» կուսակցությունը՝ «Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով»։

ՀԱՐՑ. Ո՞ր կուսակցության կարգախոսը կամ պաստառն եք համարում ամենաազդեցիկը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Պաստառները չեմ տեսել, բայց կարգախոսներից հավանեցի «Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով»։ Հավանել եմ շատ. սովորաբար անտարբեր եմ ավագանու ընտրությունների նկատմամբ, երբեք չեմ մասնակցել, որովհետեւ միշտ տեսել եմ, թե ինչպես են դրանք անցկացվում, ու ովքեր են մասնակցում, ինչեր են խոստանում, հետո ինչպես են ավարտվում, հետեւաբար անիմաստ եմ համարում։

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

Հաղորդավարուհի

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ կարգախոսին եմ նայում, ո՛չ պաստառներին։ Ես միայն նայում եմ աշխատանքին։ Մարդիկ պետք է հասկանան, որ ընտրվելու համար պետք է աշխատանք կատարեն, այլ ոչ թե քարոզեն, դա ոչինչ չի տալիս քաղաքացուն։ Ժողովուրդը լավ գիտի՝ իրականում աշխատանք կատարվում է, թե ոչ։ Ժողովրդին այդ պաստառներով ու կարգախոսներով խաբել հնարավոր չէ։

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ

Հնչակյան կուսակցության կենտրոնական  վարչության անդամ

Պատրաստեց Քնար ՍԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930