Ուկրաինացի բռնցքամարտիկը հաստատել է իր այս մտադրությունը:
«Հայտնի է, որ ես շատ եմ ցանկանում հանդես գալ 2016 թվականին Բրազիլիայում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում: Դա իմ երազանքն է: Դա եղել է նաեւ իմ հանգուցյալ մարզիչ Էմանուել Ստյուարդի երազանքը: Այնպես որ, առաջիկա երեք տարիներին ես հաստատ կմնամ մեծ բռնցքամարտում», – նրա խոսքերը մեջբերում է «Die Welt»-ը:
Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերը հավակնում են առաջինը լինել, որտեղ կարող են հանդես գալ նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: Համենայնդեպս, ԱԻԲԱ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Վլադիմիրի ավագ եղբայրը՝ Վիտալին, գերծանր քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճել է 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ