Այսօր «Ելակետ» ակումբում նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց, որ ոչ ոք ոչ ներսից, ոչ դրսից, չի կարող մեր երկրում իրավիճակ փոխել, որովհետեւ համակարգային, արմատական փոփոխություններ են պետք:
Aravot.am-ի հարցին, եթե դրսի ուժերը չեն կարող ոչինչ փոխել, այդ դեպքում ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Մոսկվա: Նա պատասխանեց. «Այն խնդիրները, որոնք պետք է լուծենք, պետք է լուծենք ներսում: Մոսկվա գնալը մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ: Առանց ամենօրյա փորձի եւ դրական ձեռքբերումների, մենք չենք կարողանալու փոխել իշխանությունը վերեւից: Եթե մենք չենք կարողացել հասնել նրան, որ ավագանու, ամենափոքր գյուղի ընտրությունները լինեն արդար, մենք ի՞նչ ենք ուզում: Պետք է հասարակությունն ավելի շատ աշխատի համայնքային մակարդակներով: Ինձ համար Մոսկվա գնալը, այն էլ այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին Րաֆֆին է, որը ավելի ժողովրդավարական լիդեր է, չի բացառվում, որ Րաֆֆին ինչ-որ մի խորհուրդների, այլ նոր տեխնոլոգիաների փնտրտուքների մեջ ընտրում է հինը»:
Մեր հարցին՝ ավագանու ընտրությունները ի՞նչ կտան եւ ո՞ր ուժն ամենամեծ հնարավորություններն ունի մեծամասնություն կազմելու՝ տիկին Ալավերդյանը պատասխանեց. «10-12 պետությունների փորձ եմ ուսումնասիրել, որոնք կարողացել են նույն վիճակում հաղթահարել: Մեկը մյուսին նման օրինակ չկա: Ձեւերը բացարձակապես տարբեր են: Ասում են հիմա մտնել իշխանության մեջ: Դա ընդունելի է, միայն թե խոսքը գործ դառնա, չմնա խոսք: Հայաստանում մրցակցությունը շատ անգամ տղայական վեճ է ստացվում՝ ով ում կհաղթի: Իրականում ես «Բարեւ Երեւանը» համարում եմ դրական ուժ, որը ճիշտ ճանապարհով է գնում: Մրցունակ կլինեն իրենք, թե ոչ՝ դա այլ հարց է: Հասարակությունն ամեն մեկը սոցիալական խոցելի խմբերի կրողն են»:
Անդադառնալով ՀԱԿ-ի վերջին համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը չմիանալու մասին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ամբիցիաները թույլ չեն տալիս ՀԱԿ-ի պրոֆեսիոնալ ուժերին գնալ ավելի սերտ միավորման՝ համայնքային ընտրությունների ժամանակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ախր,ինչպես կարելի է լուրջ վերաբերվել Հակի առաջնորդին:Երկիրը կործանեց այդ մարդը, իսկ սկսած,կիսատ թողած գործը շարունակում են նախկին,ներկա ընկերներն ու թիմակիցները: