Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանը կարծում է, որ ՀԱԿ-ը պետք է ՕԵԿ-ի կողքին կանգնի

Ապրիլ 18,2013 11:51

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը կարծում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի լեզուն սայթաքել է, երբ իր մասին ասել է, թե «կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ»:

«Չեմ կարծում, որ ինքը այն կատեգորիայի մարդկանցից է, որ պետք է գնա ինչ-որ մեկին սապոնվի: Նորմալ մարդ է, լեզվի սայթաքում է պարզապես: Ես հարգում եմ Խոսրով Հարությունյանին, բայց այնպես չէ, որ նրա գնահատականն ինձ համար ճակատագրական է: Թե ինքն ինչ է մտածում, դա իր խնդիրն է: Իսկ լեզվի սայթաքում բոլորի մոտ կարող է լինել»,- Aravot.am-ին ասաց պարոն Երիցյանը:

Պարոն Երիցյանից հետաքրքրվեցինք, իրեն չի՞ մտահոգում, որ, ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունների օգտին ձայներ ապահովելու նպատակով արդեն անձնագրային տվյալներ են սկսել հավաքագրվել ու ընտրակաշառքի առաջակներ արվել. «Բացարձակապես ոչ: Մեր երեւանցիներն այնքան են զարգացել, որ լսում են, ստանում են հանձնարարականները, բայց անում են այն, ինչ գտնում են ճիշտ է: Այսօր ո՞ւմ պետք է գտնեն, որ նախարարի պաշտոնից գալիս է եւ ասում՝ թույլ տվեք չարչարվեմ: Նախարարի պաշտոնը թողնում եմ եւ գալիս եմ չարչարվելու»:

Պարոն Երիցյանը քաղաքի խնդիրներով մտահոգված է, բայց եթե քաղաքապետ չընտրվի այդ խնդիրները լուծելու համար ավագանու կազմում չի աշխատի. «Այո, ես ունեմ ամբիցիաներ: Ես պետք է լինեմ միայն քաղաքապետ: Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում…ինչի՞ համար եմ խաղում, անում, որ գամ ասեմ՝ ես եկել եմ պարտվելո՞ւ: Ես գիտեմ, որ հաղթելու եմ»:

Անդրադառնալով ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի քննադատությանը, որ եթե ՕԵԿ-ը մտահոգված է Երեւանի խնդիրներով՝ թող գործնականում ցույց տան, գան ու կանգնեցնեն Դալմայի այգիներում իրականացվող շինարարությունը, Օպերայի շրջակայքում իրականացվող շինաշխատանքները, պարոն Երիցյանն ասաց. «Իսկ ի՞նչն է պատճառը, որ նրանք ուզում են, որ մենք իրենց կողքին կանգնենք: Թող գան իմ կողքին, մեր՝ ՕԵԿ-ի կողքին կանգնեն եւ այն խնդիրները, որ մենք ենք լուծում մեր հետ միասին լուծենք: Նրանք ինչո՞վ են մեզնից լավը: Անպայման պետք է գնանք օպերայում կանգնենք, որ ասենք հայրենասե՞ր ենք…Ես կարծում եմ, որ պետք է գան ՕԵԿ-ի կողքին կանգնեն, եւ մենք միասին կարող ենք անել ավելին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Pan Armenian Photo-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    օեկ-ը կարող է լեզվի սայթակում թույլ տալ, միայն ճիշտ խոսելու դեպքում:

  2. Գոհար says:

    Ճիշտ է , որ Արմեն Երիցյանը դրել է իր թեկնածությունը, բայց այն պետք է լիներ անձնական, քաղաքացիական նախաձեռնություն: ՕԵԿ-ին պտիչկա դնելը ամեն Երևանցու համար չափազանց լուրջ, կասեի անհաղթահարելի խնդիր Է: Ձյուդոյում համապատասղան տերմին կա, չերեզ սեբյա,Ու բալոր քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, ինչ է ստացվում, երբ հնարքը ահնաջող է լինում…

  3. Համլետ says:

    Այս՝ ՀԱԿ-ին ՕԵԿ-ի կողքին կանգնելու հայտարարությունը ես համարում եմ ՀԱԿ-ին հասցրած հրապարակային վիրավորանք:ՕԵԿ-ի կողքին կարող են կանգնել՝ ի ծնե գեղամյանա-րաֆֆիական հակումներ ունեցողները…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930