Լուսանկարը` Արմեն Արզումանյանի անձնական արխիվից
Մեդիամաքս: ՀՀ Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը վերադառնում է հեռուստատեսություն:
Արմեն Արզումանյանն այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը եւ ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը», – գրել է Արմեն Արզումանյանը:
Կարդացեք նաև
Մեդիամաքս-ի տեղեկություններով, Արմեն Արզումանյանը ղեկավար պաշտոն է ստանձնելու «Պանարմենիան Մեդիա Հոլդինգում»:
Մինչեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար նշանակվել է նա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն էր: