Այսօր երեկոյան տեղի են ունենալու իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը: Իշխող կուսակցության ամեն հինգշաբթի տեղի ունեցող նիստերից այս նիստերը հետաքրքրական են այնքանով, որքանով այսօր վճռվելու է Հայաստանի նոր վարչապետի հարցը: Հիշեցնենք, որ ամսի 9-ին տեղի ունեցած նախագահի երդմնակալությունից հետո վարչապետը եւ կառավարությունը հրաժարականի դիմում ներկայացրին: Ըստ Սահմանադրության, տասնօրյա ժամկետում, այսինքն մինչեւ ապրիլի 19-ը նախագահը նոր վարչապետ պետք է նշանակի, իսկ քսանօրյա ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը: Քանի որ վարչապետի նշանակման վերջնաժամկետը լրանում է վաղը, հետեւաբար այսօր տեղի ունենալիք նիստերում նախագահն իր կուսակիցներին պետք է ներկայացնի նոր վարչապետի անունը:
Թեպետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում հաճախ խոսվեց նրա փոփոխության մասին, բայց կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը վստահում է Տիգրան Սարգսյանին ու այժմ էլ, թեպետ տարբեր անուններ են շրջանառվում որպես ՀՀ վարչապետի հավանական թեկնածուներ, այնուամենայնիվ, առավել մեծ է հավանականությունը, որ Տիգրան Սարգսյանը կպահպանի իր պաշտոնը, մանավանդ որ իր վերջին հրապարակային ելույթներից մեկում նախագահ Սարգսյանն ասաց, թե, իր կարծիքով, կառավարությունը լավ էլ աշխատում է, ու հարց ուղղեց՝ եթե այլոք գան, ավելի լա՞վ պետք է աշխատեն: Հանրապետական կուսակցության վերնախավում թեպետ հստակ ասելիքներ չունեն, բայց նույնպես հակված են այն տարբերակին, որ Տիգրան Սարգսյանը մնալու է վարչապետի պաշտոնում: Ինչեւէ, երեկոյան կուսակցական վերնախավի քննարկումներից հետո առավել հստակ կտրվի պատասխանը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նկարում շատ դիպուկ պատկերված է երկու աղավնիների՝ նուրբ և քնքուշ փոխհարաբերությունները:
Չեմ կարծում,՝ թե հանուն երրկրի ճակատագրի, այն կարող է խաթարվել;
Հայաստանի իշխանությունը պարզապես հանցավոր անգործության է մատնված կամ հանցավոր գործունեության՝ քաղաքացու, հանրային շահերի սպասարկման փոխարեն զբաղվելով տնտեսական տարբեր խմբավորումների շահերի սպասարկմամբ, նույնականացված լինելով նրանց հետ և այդ ամենի հետ նույնականացնելով պետություն հասկացությունը: