Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյանը հավանում է ՀՅԴ ծրագիրը եւ տպավորված է Վահագն Խաչատրյանի ելույթով

Ապրիլ 18,2013 11:03

Հատված ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ հարցազրույցից:

Որպես ճարտարապետ, համեմատության մեջ, ինչպե՞ս կբնորոշեիք կուսակցությունների նախընտրական ծրագրերը։

– Շատ մակերեսային դիտարկելով, կարծում եմ, որ ամենալավը Դաշնակցության ծրագիրն է՝ ամենայն մանրամասնությամբ գրված, շատ ավելի հայեցակարգային խնդիրներ է դնում. կենտրոնում բացառել բնակելի կառուցապատումը, որ որեւէ մեկի մոտ չենք հանդիպում։ Մյուսների տեքստերը մասնագիտական առումով բավականին թույլ են։ Շատ տպավորված եմ Վահագն Խաչատրյանի հեռուստաելույթով, մոտեցումները բավականին տպավորիչ էին եւ կարող են բավականին դրական լինել։ Խորապես հիասթափված եմ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրից, որեւէ մասնագիտական մոտեցում չկա հատկապես քաղաքաշինական մասում։ Քաղաքաշինական խնդիրների լուծումը նորից կետային է, ասենք՝ Կոմիտասի թանգարան, Կոնդի մասին, եւ քաղաքաշինությունը չկա։ Այդ մոտեցումն էր քաղաքապետարանի նախկին տարիների քաղաքաշինական քաղաքականության մեջ։ Ցավոք, «Ժառանգության» ծրագիրը դեռեւս չկա, որպեսզի կարողանանք դատողություններ անենք։

Ո՞րն է քաղաքաշինության ամենախոցելի կետը, եւ ինչի՞ հետեւանքով է այս ամբողջ կառուցապատման խառնաշփոթը։

– Այսօր Երեւանը շատ խորը քաղաքաշինական խնդիրներ ունի՝ բոլոր լանջերի կառուցապատումը, իսկ այսօր Երեւանում գոյություն չունի քաղաքաշինական

քաղաքականություն, բացարձակ չկա։ Կան կետային լուծումներ, որոնք գլխավոր ճարտարապետը եւ իր մերձավորներն ինչ-որ տեղերում դնում են շենքեր։ Չկան նորմեր ու չափանիշներ, եթե դրանք սկսեն գործել, ապա այն կոռուպցիոն համակարգը, որի գագաթին կանգնած են հայտնի մարդիկ, հանձին գլխավոր ճարտարապետի, կսկսի չաշխատել։ Այսինքն՝ այդ նորմերի, գլխավոր հատակագծի չգոյությունը, դրա վարկաբեկումը նպաստում է հզոր կոռուպցիոն համակարգի, որը կերակրում է բազմաթիվ մարդկանց, ճարտարապետների, որոնք քաղաքաշինությունից առհասարակ գաղափար չունեն։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930