Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «ՀԱԿ-ը երկու տարի առաջ ավելի հզոր էր»

Ապրիլ 18,2013 10:53

Հատված Սասուն Միքայելյանի հարցազրույցից:

Ազատության հրապարակում այժմ կարծես թե նորից շարժում է ծավալվում, մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ վիճարկում են նախագահական ընտրությունների արդյունքները, Դուք ասում եք, որ միշտ պատրաստ եք ժողովրդի հետ պայքարելու, երբեւէ եղե՞լ եք Ազատության հրապարակում, ինչպե՞ս եք գնահատում այս շարժումը։

– Ես Ազատության հրապարակ չեմ եկել, բայց ես մարտի 1-ին ելույթ եմ ունեցել եւ ասել եմ՝ որտեղ ժողովուրդն է, ես այնտեղ եմ, եւ կապ չունի, թե ով է այդ շարժման առաջնորդը։ Բայց այսօր, եթե նկատել եք, նոր մշակույթ է ձեւավորվել, ոչ թե ժողովուրդն է գնում լիդերի հետեւից, այլ, իրավիճակից ելնելով, ժողովուրդն է ընտրում լիդերին։ Եվ դրա համար եմ ասում (ինչի մասին նաեւ հայտնի հոդվածում եմ գրել), որ կարելի էր 1-2 տարի առաջ նորմալ ընդդիմություն ձեւավորել, եթե չէր ստացվում իրականացնել իշխանափոխություն եւ մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն ավելի օգտակար կլինի մեր պետության ու ժողովրդի համար, ու կարելի էր 1-2 տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ բերել եւ մասնակցել նույն նախագահական ընտրություններին։ Այսինքն այն, ինչը որ հիմա է ՀԱԿ-ն անում։ Մինչդեռ ՀԱԿ-ը երկու տարի առաջ ավելի հզոր էր, ավելի մեծ էր հավատը նրա նկատմամբ, եւ համաժողովրդական շարժումն էլ իր գագաթնակետին էր հասել։ Ստացվում է՝ այն, ինչը որ ես ասել եմ, նոր-նոր է արվում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930