ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի տասներկուերորդ նիստից առաջ այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց. «Օրակարգում ունենք բավական ընդգրկուն թեմաների խումբ՝ առեւտուր, ներդրումներ, պետական գնումներ, ներդրումային միջավայր, մաքսային հարցեր եւ այլն: Օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի եւ Եվրամիության տնտեսական իրավիճակի քննարկումը»:
Անդրադառնալով ապրիլի 16-ին եւ 17-ին ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ գոտու առեւտրի համաձայնագրի շուրջ ծավալված բանակցություններին՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասաց, որ բանակցությունների երկու օրերի ընթացքում կողմերին հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել:
«Մնացած բանակցային գլուխներից երկուսը հնարավոր եղավ կարգավորել՝ էներգետիկայի եւ վեճերի կարգավորման մասով»,-նշեց Գ.Մելքոնյանը՝ հավելելով, որ բանակցային մնացած գլուխները, որոնք վերաբերվում են բուժասանիտարիային, մտավոր սեփականությանը եւ առեւտրի տեխնիկական մասին, դեռ քննարկման փուլում են գտնվում:
ԵՄ Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն նույնպես նշեց, որ բանակցային փուլն հաջողությամբ է անցնում եւ հույս հայտնեց, որ միչեւ այս տարվա վերջ այդ փուլը կավարտվի:
Կարդացեք նաև
ԵՄ պաշտոնյան ընգծեց, որ համաձայնագրով նախանշված բարեփոխումները ոչ միայն վերաբերում են առեւտրին եւ գործարար ոլորտին, այլեւ՝ Հայաստանի բնակչությանը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ