Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բացակայությունն այսօրվա դատական նիստից համարեց անհարգելի եւ որոշում կայացրեց մայիսի 2-ին նրան բերման ենթարկելու համար:
Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին մարմնական վնասվածք հասցնելու, խուիգանության համար:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաեւ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանը՝ Գեորգի Գուլքանյանը, սակայն նա դիմել էր դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ: