Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները կանխել են Ֆելիքս Գրիգորյանի (ծնվ. 1991թ. ) ինքնասպանության փորձը:
Կարդացեք նաև
ԱԻՆ