Լիլ քաղաքում շարունակվում է շախմատի ավանդական միջազգային մրցաշարը:
Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 6-րդ եւ 7-րդ տուրերում ոչ-ոքի են արել եւ 4,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 16-րդ եւ 28-րդ հորիզոնականները: Մրցաշարին մասնակցում է եւս մի հայ շախմատիստ՝ Էրիկ Սարգսյանը, որը նույնպես հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո: Էրիկը վաստակել է 2,0 միավոր եւ 179 մասնակիցների մեջ 162-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ