Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը պնդում է, որ ինքը կյանքում «կողքից նայող» չի եղել ու չի լինի

Ապրիլ 18,2013 00:50

Քոքոբելյան. «Կողքից նայողները «Ժառանգության» էդ ժողովուրդն էր, որ հետեւում էր, թե Վովան որտեղ է իրանց տանում»:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ապրիլի 9-ին ոստիկանության գործողությունները օրինաչափ չի համարում:

Նա Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց. «Այդ օրը, անշուշտ, կարեւոր գործողությւոններ կատարվեցին, ինչու չէ՝սրումներից խուսափելու համար, բայց, բնականաբար գործողությունների համար չափ որակավորելը մեղմ ասած չի համապատասխանում  իրականութանը: Եվ այն մարդիկ, որոնք այդ գործողությունների համար չափ են որակում, կապ չունի՝ որ կառույցների ներկայացուցիչ են կամ քաղաքական գործիչներ, իմ կարծիքով կամ տեղյակ չեն ինչ է տեղի ունեցել, կամ պարզապես ծածկադմփոցով են զբաղվում»:

Թե ապրիլի 9-ին ուր է եղել ինքը՝ պարոն Քոքոբելյանը, եւ արդյո՞ք կողքից է նայել գործընթացներին՝ նա հերքեց. «Չէ: Ես երբեք կողքից նայող չեմ եղել իմ կյանքում ու չեմ լինի: Կողքից նայողները «Ժառանգության» էդ ժողովուրդն էր, որ հետեւում էր, թե Վովան որտեղ է իրանց տանում: Ես կողքից կյանքում չեմ նայել ոչ մի պրոցեսի: Կա՛մ ուղղակի մեջն եմ եղել եւ երբեք կողքից չեմ նայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տո՛ այ քոքոբելյան, դե արի ու մի ասա: դու որ չասես, մենք չդիտենք,՛ ինչ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930