Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «ՀԱԿ Դաշինքը չի վերացել»

Ապրիլ 18,2013 00:22
gimishyan

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նույնպես  մասնակցել է ՀԱԿ նախկին Դաշինքին մաս կազմող կուսակցությունների հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- բովանդակությամբ հաղորդագրություն էր Aravot.am-ն այսօր ստացել Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի անունից:

Պարոն Գիմիշյանի խոսքերով, այժմ իրենց աշխատանքներին միացել են Դաշինքին ժամանակին մաս կազմած հինգ կուսակցություններ, պատրաստվում են հրավիրել նաեւ «Հանրապետություն»  կուսակցությանը: «Բոլոր գնացողները հիմնականում հակասություններ ունեին ՀՀՇ-ի հետ: Հիմա ՀՀՇ-ն չկա , դիմելու ենք, փորձելու ենք  համագործակցություն հաստատել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք մինչ այդ էին գնացել: ՀԱԿ կուսակցության առաջնորդներն ասում են, որ ՀԱԿ դաշինքը վերացել է, ձեւավորվել է ՀԱԿ կուսակցությունը: Մենք էլ ասում ենք, որ չենք վերացել: Նախկինում էլ կային կուսակցություններ, որ գնում էին, բայց իրենց թույլ չէին տալիս ասել՝ Կոնգրեսը վերացավ:  Օրինակ Արամ Սարգսյանը գնալուց չասաց , որ ՀԱԿ-ը վերանում է: Մենք ուզում ենք շարունակել համագործակցությունը  եւ հույս ունենք, որ մեր շարքերին կմիանան գնացած կուսակցությունների գոնե մի մասը: Եթե կարողանանք հաջող գործունեություն անցկացնել, չեմ բացառում նաեւ,  որ այլ քաղաքական ուժեր մեզ միանան»,-Aravot.am-ին ասաց պարոն Գիմիշյանը:

Թե ինչու են որոշել ՀԱԿ Դաշինքով վերսկսել իրենց աշխատանքները, պարոն Գիմիշյանը բացատրեց. «Առանձին-առանձին  գործելն ավելի դժվար է, առանձին ազդեցություն ունենալ  քաղաքական դաշտի վրա ավելի դժվար է,  քան համատեղ ուժերով: Ակնհայտ չէ՞, որ առաջ, երբ 18 կուսակացություն էր, Կոնգրեսն  ավելի ուժեղ կառույց էր,  քան թե ՀԱԿ կուսակցությունը մենակ… Եթե ինչ-որ մեկը ցանկանում  է մեզ հետ հակամարտության մեջ մտնել՝ իր խնդիրն է. Ես վատ բան չեմ ասում: Հայտարարում են, որ ես չկամ, ես ասում եմ՝ կամ: Ես դեռեւս պաշտպանվում եմ հարձակումներից: ՀԱԿ-ը կա, եւ հույս ունեմ կշարունակի իր գործունեությունը անկախ նրանից, թե ով է դուրս գալիս: Ես իրենց ցանկանում եմ հաջողություն, Աստված իրենց նպատակները թող իրագործի: ՀՀՇ-ն ինքը որոշեց դուրս գալ Դաշինքից,  եւ ես բարի ճանապարհ եմ մաղթում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Մուտիլովկաներն սկսվեցին:
    Հիմա էլ էս հաճախորդների միջոցով է Սարգսյան Սերժիկն ուզում նոր ժողգործիքներով իր սիրած՝ ,,Ղարաբաղի նախշուն բաջի,, պարեղանակը պատվիրել:

  2. Armen Avagyan says:

    Կոնգրեսի անունից ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող հայտարարությունն ապատեղեկատվություն է

    Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որեւէ կապ չունի: Տեղեկացնում ենք, որ.

    1. Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը եւ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:

    2. Որեւէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաեւ գրանցված է պաշտոնական խորհրդանիշ (լոգոտիպ), որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:

    3. «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ եւ համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):

    4. «Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ եւ հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի եւ քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի եւ լիազորությունների հիման վրա:

    5. Հայ Ազգային Կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930