«Մկներ, կռիսներ, ես չգիտեմ ինչեր դառել են երկրի տերը»,-ասում է «Բարեւ Երեւանի» ավագանու անդամը:
Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները նախընտրական հանդիպում ունեցան Շենգավիթ համայնքի բնակիչների հետ:
Ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող նախկին ՕԵԿ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը շենգավիթցիներին հիշեցրեց Սահմանադրության 2-րդ հոդվածը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Արդյո՞ք այսօր մեր երկրի, մայրաքաղաքի իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բոլորս ունենք պատասխանը՝ ոչ»:
Կարդացեք նաև
«Բարեւ Երեւան» ցուցակի 6-րդ տեղը զբաղեցնող Արթուր Գասպարյանն էլ շենգավիթցիներին հորդորեց լավ նայել իրենց ցուցակը եւ տեսնել, որ այնտեղ ոչ մի մականունավոր չկա. «Եթե մի հոգի մականունավոր կգտնեք՝ կարող եք չընտրել մեր դաշինքին, կարող եք մեզ ձայն չտալ: Եվ ձայն մի տվեք այն ցուցակներին, որտեղ մականունավոր են: Մկներ, կռիսներ, ես չգիտեմ ինչեր դառել են երկրի տերը: Մեզ չի սազում, ժողովո՛ւրդ: Մականունավորը մաքսիմում պետք է դալաններում կամ շենքերի տակը պպզած լինի, ոչ թե գնա բազմի, պետության, ժողովրդի կողմից տրված թանկարժեք աթոռներին, տզրուկի պես նստի մեր վզին, մեր արյունը ծծի: Ես կարծում եմ, որ «Բարեւ Երեւան» դաշինքն ունակ է եւ կարող է ղեկավարել Երեւանը»: Նա շեշետեց նաեւ, որ իրենց մեջ փողասերեր չկան, կան մարդասերներ. «Ունեցվածք սիրողներ չկան: Մեր մեջ ծառ կտրող չկա, ծառ տնկող կա: Համեմատեք, ընտրեք, հանկարծ չշփոթվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ