«Բարեւ Երեւանի» ավագանու անդամը շենգավիթցիներին պատմում է գործող քաղաքապետի բարեկամների մասին:
Այսօր Շենգավիթ համայնքում նախընտրական հանդիպմանը ««Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված Սուսաննա Մուրադյանը հավաքվածներին պատմեց, թե ում է գործի տեղավորել այս տարիներին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ «Տարոն Մարգարյանը իր հորաքրոջ տղային բերեց հողի եւ ունեցվածքի վարչության պետ, որն իր ախրանայում էր աշխատում ընդամենը, իսկ վարչության պետը, որ ուներ 3 բարձրագույն կրթություն՝ իրավաբան, տնտեսագետ եւ կարծեմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ էր ավարտել, նրան հանեցին, որ տեղավորեն Տարոն Մարգարյանի հորաքրոջ տղային: Հորաքրոջ տղա, թաղապետի տեղակալ, խնամի չգիտեմ որտեղ…այսպես չի կարող շարունակվել: Սա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն չի, սա մայրաքաղաք է: ՍՊԸ-ն նույնիսկ պետք է նորմալ մասնագետներ կառավարեն՝ կոմպետենտ մարդիկ, պիտի կարողանան առաջ տանեն: Այլապես բարեկամ, խնամի, սանիկ բերելով՝ մեր քաղաքը առաջ չի գնա: Դրա համար մենք էս օրն ընկանք: Մայթով քայլում ենք՝ ասում են՝ սեփական տարածք ա: Ռոսիայի մոտով քրոջս հետ քայլում եմ, ասում ա՝ ստեղով մի՛ քայլեք, սեփական ա»:
Նա նշեց, որ չի ընդունում սեփականության իրավունքը բացարձակ պաշտպանելը, որովհետեւ կանաչ տարածքները երբ պակասել են, ավելացել են օնկոլոգիական հիվանդությունները:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ