Նոր-Նորք վարչական շրջանում քիչ առաջ ավարտվեց արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանի հանդիպումը կուսակիցների հետ:
Նախ ելույթ ունեցան Նոր Նորքի ներկայացուցիչներ ՕԵԿ ավագանու թեկնածուներ: Նրանք Արմեն Երիցյանի գովքը արեցին, հիշեցրին, թե ինչ աշխատանքներ է նա արել արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հետո հավաքվածներին ասացին, որ այս ընտրություններին գնում են պատրաստված թիմով ու հաղթելու են:
«Երիցյանը գովազդելու կարիք չունի այնպես, ինչպես կարիք չկա Արամ Խաչատրյանին գովազդելու»,- ասաց Նոր Նորքից ներկայացված ավագանու թեկնածու Հրայր Սարգսյանը: Նա նաեւ հավելեց, որ քաղաքին պետք է սկզբունքային եւ հետեւողական, օրենքները պահպանող ղեկավար: Նա նաեւ նկատեց, որ այսօր քաղաքաշինությունն իրականացվում է խտրական սկզբունքներով ու հավելեց, որ քաղաքին այնպիսի ղեկավար է պետք, որը ձեռքը կխփի սեղանին եւ կասի՝ օրենքները բոլորի համար են:
Պարոն Երիցյանն էլ, կուսակցականներին շարունակելով, ասաց. «Ժամանակն է, որ ոչ թե ձեռքը դնենք սեղանին, այլ խփենք սեղանին եւ ասենք, որ հերիք է` վեր ընկեք ձեր տեղը եւ աջը քաշած ձեր առաջ դրված աշխատանքը կատարեք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես ինչպես հասկացա, արմեն երիցյանը ուզում է խաշ ու խորովածի սեղանի վրա դհոլ խփի, և մեկ
տեղով կրճատի լիքը տաշտակից օգտվող,՝ դհոլ՝ արտաշես գեղամյանին: Չեղած տեղից՝ դա էլ գովելի է: