Դոնի Ռոստովի հայ ազգային-մշակութային «Ապագա» կազմակերպությունը «Բոլշոյ» կինոթատրոնի հետ համատեղ ապրիլի 24-ին կկազմակերպեն «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը: Հայտնում է «Երկրամաս» թերթը՝ հղում անելով կազմակերպիչներին:
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Ֆիլմը կցուցադրվի «Բոլշոյ» կինոթատրոնի երկու դահլիճներում: Ապրիլի 24-ի ցուցադրության համար հրավիրված են հասարակական գործիչներ, Դոնի Ռոստովի և Ռոստովի երկրամասի հայոց լեզվի դասատուներ, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ամենամյա օլիմպիադայի հաղթողները: Իսկ ապրիլի 25-ից նույն կինոթատրոնում ֆիլմը կարող են դիտել այլ ցանկացողներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ