Եվրոպական ոստրեներ (Freshwater Pearl Mussel):
Այս ոստրերի մոտավորապես 90 տոկոսը բնակեցված է Սկանդինավիայում: Նրանք շատ հարմարվող են երկրի հետզհետե փոփոխվող կլիմային և հեշտությամբ են ադապտացվում ցանկացած մթնոլորտի: Այս կենդանիները թերևս կարող են համարվել Եվրոպայում բնակվող ամենաերկարակյաց կենդանիները: Եվրոպական ոստրեն ճանաչված է նաև որպես նրբախորտիկ և բազմացվում է ծովային տնտեսություններում:
Ցամաքային կրիաներ (Tortoise):
Առհասարակ կրիաները հայտնի են իրեն երկարակյաց լինելով, սակայն կարևոր է նաև կրիայի ցեղատեսակը, քանի որ դրանից է կախված նրանց կյանքի երկար կամ համեմատաբար կարճ լինելը: Կրիաները միջինում ապրում են մոտ 15 տարի, սակայն պատմությանը հայտնի է մի դեպք, երբ Բրիտանիայի կենդանաբանական այգիներից մեկում մի կրիա ապրել է ավելի քան 250 տարի: Կենդանաբանական այգում կրիան անց է կացրել իր կյանքի կեսը:
Անտարկտիկական սպունգները շատ քիչ են տեղաշարժվում՝ օրական ընդամենը 1մմ: Աշխարհում գոյություն ունեն մինչև 50 հազար տեսակի սպունգներ, որոնք ապրում են միջինում 3 ամսից 20 տարի, սակայն անտարկտիկական սպունգը ապրում է անհամեմատ ավելի երկար: Գիտնականները հայտնաբերել են անտարկտիկական մի սպունգ, որը ապրել է շուրջ 1550 տարի: