Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հեմոֆիլիայի համաշխարհային օրն է

Ապրիլ 17,2013 20:11

Հայաստանում պաշտոնապես գրանցված հեմոֆիլիայով տառապող 238 հիվանդ կա: Այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով՝ հիվանդներից 45 –ը 18տարեկան են:
Նշենք, որ հեմոֆիլիան արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն է, որն անցնում է մորից երեխային: Դրա ախտանշաններն են` կապտուկների առկայություն ինքնակամ կամ հետվնասվածքային արյունազեղումները, արյունամիզությունը, լնդային և քթային արյունահոսությունները, մկանային ցավերը, հոդացավերը, և այլն:
Բժշկուհի Ռիմա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հիվանդների դեպքում չնչին վնասվածքը կարող է ծանր հետևանքներ ունենա. «Հնարավոր է քերծվածքներից, թեթև վնասվածքներից արյալ լճեր գոյանան, իսկ մահն անխուսափելի լինի, սակայն չպետք է հեմոֆիլիայով տառապող մարդն իրեն կործանված համարի, պարզապես պետք է առավելապես զգույշ և հոգատար լինել սեփական անձի նկատմամբ»: Նա նաև հավելեց՝ հեմոֆիլիայով հիվանդների կյանքի միջին տևողությունը կազմում է շուրջ 40 տարի, իսկ նախկինում՝ մինչ հակահեմոֆիլային պատրաստուկների ապահովումը կազմել է 26 տարի: Վտանգն առկա է հատկապես աղջիկ հիվանդների դեպքում. «Սովորաբար հեմոֆիլիայով տառապով աղջիկները ապրում են մինչև 13-14 տարեկան՝ մինչև առաջին դաշտանը: Տեղի է ունենում ուժեղ արյունահոսություն, արյունը չի մակարդվում և միայն արյան փոխներարկումը կարող է փրկել նրան: Սակայն ամեն ամիս փոխներարկու անելը գրեթե անհնար է, բացի այդ ուժեղ փոխներարկումը ևս վտանգավոր է, հետևապես 99 տոկոսի դեպքում աղջիկ երեխաները մահանում են»:
Նշենք նաև, որ հիվանդների ճնշող մեծամասնությունը ունենում են հոդերի ֆունկցիոնալ խանգարումներ, դեստրուկտիվ հեմոֆիլային օստեոարթրոզներ կայուն դեֆորմացիաներ:
Բժշկուհին նշեց նաև, որ այդ հիվանդները ընդունում են հատկուկ դեղեր. «Այդ դեղերը ընկճում են հակամակարդիչ գործոնները՝ այն գործոնները, որոնք հակառակ են արյան մակարդմանը, դա արվում է նրա համար, որ գոնե եղած մակարդիչները մի քիչ մակարդում անեն»,-ասաց Ռիմա Սարգսյանը:
Նշենք , որ ապրիլի 17-ը որպես միջազգային օր նախաձեռնությունը պատկանում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930