Մայիսի 2-ին հայտնի կինոգործիչ Էրիկ Նազարյանը կցուցադրի իր «Պոլիս» ֆիլմը, ինչպես նաև «Քանդված տեսարաններ. կարո՞ղ է կինոն կոտրել Հայոց ցեղասպանության կարծրատիպերը» թեմայով դասախոսություն կկարդա Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայում (ՀՈՒՀԱԱ): Գրում է «Արմենիա ուիքլի» թերթը:
Նազարյանի 20 րոպեանոց ֆիլմը ուդ նվագող հայի մասին է, որը վերադառնում է Ստամբուլ՝ իր պապի ուդի խանութը և ընտանեկան ժառանգությունները գտնելու, որոնք կորել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: «Պոլիս» ֆիլմը «Արփա» միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին: Այն մասնակցել է մի շարք փառատոնների, այդ թվում՝ Երևանում, Ստամբուլում, Սարաևոյում և Դուբայում:
2012թ. Նազարյանը նկարահանել է Սերժ Թանգյանի «Գրավված արցունքներ» երգի անիմացիոն տեսահոլովակը, որը Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ գտնվող երեխաների մասին է:
Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, մեծացել Լոս Անջելեսում: Նա նաև սցենարիստ է, պրոդյուսեր և ֆոտոլրագրող: Ուսանողական տարիներին նա ֆոտոլուրեր էր անում Արցախում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ