Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը շենգավիթցիներին հուշեց. «ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն սիամական զույգեր են» (ֆոտոշարք)

Ապրիլ 17,2013 19:59

Նա վստահեցրեց, որ երկրում ստեղծված վիճակի համար ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ հավասար մեղավորներից է:

 

shenhavitcibarev Armenbarev yerevanshengavitumshengavitcinerԱյսօր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները քարոզարշավ էին կազմակերպել Շենգավիթ համայնքում: Քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը «Հայրենիք» կ/թ-ի մոտից քայլարշավով, դրոշով ու բուկլետ բաժանելով եկավ մինչեը Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղ հանդիպում ունեցավ իր ընտրողների հետ:

Հանդիպման ժամանակ Անահիտ Բախշյանը խոսեց ԲՀԿ-ի մասին. «Այն քաղաքական ուժերը, որոնք չգիտես ուր էին նախագահական ընտրությունների ժամանակ,տարբեր պատճառներով չմասնակցեցին, այսօր բոլորը զինված, որպես ընդդիմություն, փորձում են գրավել մեր հասարակության ուշադրությունը: Ես խնդրում եմ չմոռանաք, թե ովքեր են հատկապես ԲՀԿ-ում, որը ՀՀԿ-ի հետ մի սիամական երկվորյակ է, ոչ մի տարբերություն: Եվ մեր երկրի այս միակուսակցական, մենաշնորհային համակարգը ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միասին են արել»:

Ստյոպա Սաֆարյանն էլ ընդգծեց, որ Շենգավիթը չի վաճառվում, ոչ որեւէ ասֆալտի սեւացման, ոչ որեւէ ծաղիկ-դեկորացիաների չի ծախվում: Շենգավիթցու համար իր Երեւանին տեր լինելն է կարեւոր. «Հեղափոխությունը շարունակվում է: Մովսես Գորգիսյանը ասում էր՝ սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Եթե մենք մեր հաղթանակը սահմանափակելու ենք փետրվարի 18-ով եւ չենք պայքարելու, չենք վերցնելու մեզ իսկ պատկանող իշխանությունը, ապա այո, լինելու է սուգ, լինելու է բյուջեի լվացում, լինելու է Երեւանի խլումը երեւանցուց»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930