Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդուարդ Շարմազանովը ոչ քաղաքական պրոցեսի չէր մասնակցի». Արմեն Մարտիրոսյան

Ապրիլ 17,2013 19:38

shengavitԱյսօր Շենգավիթ համայնքում քարոզարշավի շրջանակներում «Բարեւ Երեւան» ցուցակի առաջին համարը՝ Արմեն Մարտիրոսյանը, շենգավիթցիներին վստահեցրեց, որ ինքը պաշտոնի համար չի պայքարում: Պայքարում է, որ հայը Հայաստանում մնա. «Մանրածախ առեւտրի 85 տոկոսը Երեւանում է, ինչպե՞ս կարող է դա ոչ քաղաքական ընտրություն լինել: Հենց իրենց պայքարը ցույց է տալիս, որ դա բացառապես քաղաքական ընտրություն է: Իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահը, ոչ քաղաքական պրոցեսի չէր մասնակցի: Ուստի մեր մոտեցումն էլ լինելու է բացառապես քաղաքական: Այն, որ Երեւանի ասֆալտապատումն իրականացնում են ատկատներով, դա քաղաքական որոշման արդյունք է: Այն, որ նորմալ աղբահանություն չունենք, եւ ամեն մի պաշտոնատար դառնում է աղբահավաք ընկերության ղեկավար՝ դա քաղաքական որոշման արդյունք է: Իրենք չեն կարող այսպես հանգիստ կանգնել եւ քաղաքացուն ասել՝ ինձ ընտրի, որովհետեւ հետագիծը մաքուր չէ»:

Նա նշեց, որ իրեն այս ընթացքում բացվականին գայթակղիչ առաջարկներ են եղել. «Ես համոզված եմ, որ ինչպես ինձ են շատ ժամանակ առաջարկներ արել, նույն կերպ իմ գործընկերներին են արել, բայց բոլորի հետագիծը մաքուր է: Չկա մեկը, որ որեւէ բիծ ունենա: Սա է, որ թույլ է տալու Երեւանի կառավարման համակարգը փոխելով՝ այն ծառայեցնել բնակչին: «Բարեւ Երեւան» դաշինքը չի գալիս կոմունալ-կենցաղային հարցեր լուծելու, փոխելու է կառավարման համակարգը, իսկ կոմունալ-կենցաղային այդ հարցերը բոլորը ածանցվում են կառավարման համակարգից: Մանկավարժը չպետք է ծնողներին խնդրի-աղաչի, որ գան հանդիպումներին, մանկավարժը չպետք է խնդրի, որ գնան ծնողնեը, որեւէ կուսակցության ձայն տան: Սա է, որ բերելու է «Բարեւ Երեւան» դաշինքը»:

Նա նաեւ ասաց, որ հպարտ է, որ քարոզչապաստառում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է. «Թող ամեն մեկն իրենց առաջնորդներին իրենց նկարների կողքը կպցնեին, տեսնեիք այդքան ձայն կտայի՞ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930