Պատգամավոր վերընտրված Գրեգ Գրիգորյանը Գլենդեյլի նոր քաղխորհրդի երկուշաբթի օրը տեղի ունեցած նիստի ժամանակ ելույթ ունենալիս սգացել է հոր մահը: Գրում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
«Այս պահը ծանր է ինձ համար», – ասել է Գրիգորյանը, որն ամենաշատ ձայնն էր հավաքել ընտրություններին – «Ես ամբողջ ընտրությունները կտայի հորս հետ բերելու համար»:
Ընտրված այլ պաշտոնյաներ պատմել են Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքների տառապանքի մասին և հարգանքի տուրք են մատուցել Բոսթոնի մարաթոնի պայթյունի ժամանակ վիրավորվածներին և զոհվածներին: Մասնավորապես Արդի Քասախյանն ասել է, որ պայթյունը մեզ հիշեցնում է, թե ինչ թանկագին բան է կյանքը:
Քաղխորհրդի նախկին պատգամավոր Րաֆֆի Մանուկյանն ասել է, որ երբ 1999թ. առաջին անգամ էր ընտրվել, տեղացիները վատ էին վերաբերվում հայ բնակիչների նկատմամբ: «Կարող եմ հստակ ասել, որ վերաբերմունքը փոխվել է 180 աստիճանով», – ասել է նա:
Կարդացեք նաև
Թերթն անդրադարձել է նաև քաղհորհրդի նորընտիր պատգամվոր Զարե Սինանյանին և վերընտրված Արա Նաջարյանին:
Իսկ հոդվածում հիշատակված միակ ոչ հայի՝ պատգամավորների կողմից ընտրված քաղաքապետ Դեյվ Ուիվերի մասին թերթը գրում է, որ նա հազիվ էր զսպում արցունքները, բայց ոչ թե քաղաքապետ դառնալու հուզմունքից, այլ սատկել էր նրա շունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ