Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված ևս մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմում: Հետագա ընտրապայքարից հրաժարվել է «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՕԵԿ անդամ, գյուղատնտես Գուրգեն Վարդանյանը:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այս ինքնաբացարկի հարցը կքննարկվի ապրիլի 18-ի նիստում: