Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կվիրահատվի հաջորդ շաբաթ։
«Եկող շաբաթվանից ամեն ինչ հստակ կլինի։ Վիրահատությունը կտա հիմնական հարցերի պատասխանը, մասնավորապես՝ կվերականգնվի՞ ձեռքիս աշխատանքը, եւ որքա՞ն կտեւի ապաքինումը»,- «Ա1+»-ին ասաց Պարույր Հայրիկյանը։
Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ թեեւ նա 12 տարուց ավելի սկզբունքորեն հրաժարվել էր դեղորայքից, սակայն հիմա երկու տեսակի ցավազրկող է ընդունում։ Նա Հայրիկյանը աջ ձեռքի շրջանում ունի սուր ցավեր։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ