Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ սուտ է». Ազիզյանը` «Ռեկո ռեկորդս»-ի մեղադրանքների մասին

Ապրիլ 17,2013 16:33

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Ռեկո ռեկորդս» ընկերության հիմնադիր Դավիթ Խանոյանը եւ «Disk world» խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը լրագրողներին հայտարարեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը եւ շրջանցում է ԱԺ-ի ընդունած համապատասխան օրենքը:

Դավիթ Խանոյանն անդրադարձել էր մտավոր սեփականության գործակալության պետին` Արմեն Ազիզյանին եւ նշել, որ գործակալությունն անհիմն եւ անօրինական խոչընդոտներ է ստեղծում աքցիզ ստանալու ճանապարհին:

Խնդրի շուրջ Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ գործակալության պետ Արմեն Ազիզյանի հետ, ով ասաց. «Դա ակնհայտ սուտ է, ինչպե՞ս կարող եմ ես, կամ որևիցե մեկը նման բան անել, տեսականորեն էլ դա հնարավոր չէ»:

Արմեն Ազիզյանի խոսքով. «Ընկերությունը մեծ մասամբ ներկայացնում է օրենքին հակասող փաստաթղթեր եւ մեծ մասամբ էլ մերժում է ստանում: Կան օրենքով սահմանված պայմանագրեր, որոնք նրանք չեն պահպանում: Նրանք իրավատուի հետ չեն կնքում պայմանագիր, հիմնականում ներկայացնում են ֆոնոգրամներ եւ կատարողների հետ պայմանագրեր, որոնք օրենքին չեն համապատասխանում»:

Ինչ վերաբերում է օրենքի 8-րդ կետին, համաձայն որի` «դիմումներին կից ներկայացված պայմանագրերի իսկությունը եւ դրանցում տեղ գտած տվյալները գործակալությունը չի ստուգում», մեր զրուցակիցն ասաց. «Մենք ոչ ստուգում ենք, ոչ էլ կարող ենք ստուգել: «Իսկություն» նշանակում է` պայմանագիրն իսկակա՞ն է, թե ոչ: Դա մենք չենք ստուգում, բայց պայմանագիրն ինքն ապօրինի է: Իրենք ճիշտ չեն մեկնաբանում «իսկություն» բառը եւ մոլորեցնում են բոլորին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930