Հայաստանում Եվրոպական միության հաղորդակցային հանգույց հանդիսացող ԵՄ կենտրոնը չորեքշաբթի` ապրիլի 17-ին ընդունելություն էր կազմակերպել ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի կարևորությունը: «ԵՄ համագործակցության ծրագրերը ԵՄ–Հայաստան հարաբերություններին աջակցող կարևոր տարր են», ասաց նա: Դեսպան Հրիսթեան նաև նշեց, որ տեղում կոնկրետ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը սակավ է ու կատարելագործման կարիք ունի: «Մենք հիմնադրել ենք ԵՄ կենտրոնը, որ աջակցելու է մեր ծրագրերին հաղորդակցային գործունեության հարցում և ցույց տալու, թե ինչպես են դրանք կոնկրետ արդյունք ու օգուտ բերում Հայաստանի բնակչությանը, գործարարությանը և կառավարությանը», նշեց դեսպանը:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը և հրապարակային որակյալ նյութեր ապահովում։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։
Ծրագրի ղեկավար Էհթել Հայլիստեի համաձայն, համացանցի ու տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման շնորհիվ հանրության հետ անմիջական հաղորդակցությունը շատ ավելի հեշտ է, քան նախկինում: «Մարդիկ շեշտակի փոխել են տեղեկատվության սպառման իրենց ուղիները», ասաց տիկին Հայլիստեն: Նա ավելացրեց. «Հին միջոցների ու գործիքների հետ մեկտեղ մենք պետք է նոր հմտություններ մշակենք ժամանակակից աշխարհում նոր հնարավորություններից առավելագույնը ստանալու համար»:
Կարդացեք նաև
Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։
ԵՄ կենտրոն