Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100 ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը կազմակերպել են՝ գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը և «Արարատ» թերթի հրատարակիչ և խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը:
Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց հայկական համայնքի ակտիվիստների և պատերազմի վետերանների մի մեծ խումբ ուղևորվեց դեպի Լիեպայա նավահանգստային քաղաքը, որտեղ թաղված են հերոսի մասունքները: Զինվորական գերեզմանոցում նրանց են միացել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, Լիեպայայում ռուսական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքացիներ: Ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Նելսոն Ստեփանյանի գերեզմանին: Ելույթ ունեցողները նշել են, որ Լեռնային Ղարաբաղը շատ հերոսներ է տվել այդ պատերազմին և նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Նելսոն Ստեփանյանը: Ելույթ ունեցողները խոսել են Նելսոն Ստեփանյանի մարդկային նկարագրի և խիզախ օդաչուի նրա կերպարի մասին:
Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել հերոսի հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել և տեղափոխվել է Կալինինգրադ:
100 ամյակի հանդիսությանը նվիրված տեսանյութը ցուցադրվել է Բալթյան Առաջին հեռուստաալիքով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ