Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմարտադրողը Skype-ով խորհուրդներ տվեց

Ապրիլ 17,2013 15:18

«Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC» նախագծի շրջանակներում այսօր «Իմպերիում պլազայում» կազմակերպված «Կինո եւ մեդիա» կլոր սեղան-քննարկման ժամանակ Skype միացման միջոցով Wilton Films ընկերության պրոդյուսեր Տանյա Ռախմանովան իր օրինակով պատմեց, թե ինչպես են կարգավորվում կինո եւ մեդիա հարաբերությունները Անգլիայում եւ Ֆրանսիայում:

Նա բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, որոնցից շատերը միջազգային մրցանակների են արժանացել: Տանյա Ռախմանովան ֆիլմեր է նկարում BBC-ի համար, աշխատում անգլիական եւ ֆրանսիական հեռուստաալիքների հետ: Նրա ձեւակերպմամբ, կինո եւ մեդիա համագործակցությունը մի քանի ձեւաչափով է.

ա) TV-ն անմիջական մասնակցություն է ունենում ֆիլմի արտադրության մեջ,

բ) ազդում է արտադրանքի բովանդակության վրա,

գ) TV-ն մեծ գումար ներդնելու դեպքում՝ ավելի շատ իրավունքների է հավակնում:

«Անգլիայում եւ Ֆրանսիայում վավերագրական ֆիլմերն ուղղակի այցեքարտ են, դրանց միջոցով երեւում է հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությունը եւ ձեռագիրը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, այստեղ ավելի արդյունավետ է գումար ներդնել վավերագրական ֆիլմի, քան հեռուստահաղորդման մեջ: Որովհետեւ հաղորդումը կարող է ցուցադրվել մեկ-երկու անգամ, իսկ ֆիլմը բազմիցս, էլ չենք խոսում ֆիլմի վաճառքի եւ մնացած բաների մասին»,-փաստեց տիկին Ռախմանովան:

Անդրադառնալով BBC-ին, նա ասաց, որ այն շատ է վավերագրական ֆիլմեր ցուցադրում, եւ ընդհանրապես BBC-ում շեշտադրումը վավերագրության վրա է: Նրա ձեւակերպմամբ, բրիտանացիները նախընտրում են իրադարձային, տեղեկատվական վավերագրական ֆիլմեր, որոնք հրամցնում են զանազան ձեւաչափերով՝ կախված լսարանից: «Այնպես որ, դոկումենտալիստիկան այստեղ չի մեռնում, ուղղակի մատուցման ձեւերն ու ժանրերն են փոփոխվում»,- ասաց Տանյա Ռախմանովան:

Նրա փաստմամբ, Ֆրանսիայում շատ են արտադրվում նաեւ վավերագրական ֆիլմեր, որոնք հեռուստատեսության ձեւաչափին հարմար չեն, բայց օրենքով այնպես է կարգավորված, որ դրանք էլ պարտադիր ցուցադրվում են կինոթատրոններում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930