Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Ապրիլ 17,2013 14:18

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել 4 անգամ, պարզեցվել են իրավաբանական անձանց լուծարման,  բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացները:

Կատարելագործվել է նաև ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը, իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում, հստակեցվել է դատական ակտերի կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը: Բացի այդ, կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը՝ տեղեկացման թերթիկի միջոցով, ներդրվել է ՓՄՁ-ների համար պարզ հարկատեսակ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և այլն:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել լրացուցիչ վերլուծություն, որից հետո միայն համապատասխան առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը:

Քննարկվել են նաև մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող փոքր կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի կիրառման, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930