Ապրիլի 16-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի 1-ին բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան փողոցի 27 շենքի մի բնակարանում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1956 թ. ծնված, նախկինում դատապարտված Եղիշե Թ.-ին, որը փորձում էր «Ֆ-1» տիպի նռնակ գործարկել, սակայն ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նրա գործողությունները կասեցվել են, իսկ նռնակն առգրավվել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, Եղիշե Թ.-ն նշված բնակարանում, 1967 թ. ծնված Հասմիկ Ե.-ի և նրա եղբոր` 1969 թ. ծնված Հովհաննես Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ գործարկել էր ևս մեկ «Ֆ-1» տիպի նռնակ:
Պայթյունի հետևանքով Եղիշե Թ.-ն և Հասմիկ ու Հովհաննես Ե.-երը մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն