Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ն կարեւորում է ԵԽ գերակայությունները` մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն եւ ժողովրդավարությունը

Ապրիլ 17,2013 13:26

Հայաստանում է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան է ժամանել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:

Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին: «Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը», նշեց Նալբանդյանը։

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը հավելեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԽ բարեփոխումները եւ աջակցում է ԵԽ-ին: Նալբանդյանը նկատեց նաեւ, որ Հայաստանը կարեւորում է ԵԽ-ի երեք գերակայությունները` մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ այսօր կայացած հանդիպման ընթացքում կողմերը կարեւորվել են Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանուշ Խառատյան says:

    “Նալբանդյանը նկատեց նաեւ, որ Հայաստանը կարեւորում է ԵԽ-ի երեք գերակայությունները` մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը”,- որքան դժվար է /թե հեշտ է?/ ցանկալին ներկայացնել իրականության տեղ: Եվ դա զանազան ձևերով ստիպված են կրկնել ՀՀ նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը… ԵԽ-ի երեք գերակայությունները Հայաստանում կարևորվող բաներից ամենավերջիններից են, ցավոք: Հատկապես` “օրենքի գերակայությունը”: Եթե միայն ու միայն վերջինս իսկապես գերակայություն լիներ, Հայաստանի բնակչությունն այսքան աղքատացած, արհամարհված, նվաստացած և խեղջացած չէր լինի, և ինքը առանց վարչակազմի կապահովեր մյուս երկու “գերակայությունները”, կվաստակեր իր եկամուտը, Հայաստանում այսպիսի ահռելի հասարակական բևեռացում, թշնամանք չէր լինի, արտագաղթ չէր լինի, “այս երկիրը” բառերին վերջապես կփոխարիներ “մեր երկիրը”, երկրի քաղաքացին էլ կսիրեր “իր երկիրը”: Որքան դժվար է Էդվարդ Նալբանդյանին` ամեն օր զանազան ձևերով ասել այն, ինչ իրականության հետ ոչ մի եզր չունի: Ենթադրում եմ, որ այս հարկադրված պահվածքը նվաստացնում է նաև մեր երկրի այն ներկայացուցիչներին, ովքեր ստիպված են այդ անել: Եվ նվաստանալով` հասնում են մեր երկրի նվաստացած քաղաքացիների վիճակին: Այսքան նվաստացումից հետո էլ ինչ դիվանագիտական մտքի թռիչք, ինչ արժանապատիվ կեցվածք կարող է մնալ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930