Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստը փոխոստիկանապետին ներկայացրեց մարմնի կապտուկները՝ ստացած ոստիկաններից

Ապրիլ 17,2013 13:16

Վերջին 10 տարիների ընթացքում 150 հարձակում է եղել լրագրողների վրա,մի քանի դեպքի հետ կապված է միայն քրգործ հարուցվել եւ բացահայտվել է 3-ը:

11 լրագրողի մեքենա են այրել: Այսօր ոստիկանների նկատմամբ հանրային վստահության բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, թե ինչպես են պահում իրենց ոստիկանները՝ երթերի ժամանակ: Վերջին անգամ փակել են փողոցները, որպեսզի մարդիկ Գյումրիից Վանաձոր չգնան երթի. «Մենք ունենք տասնյակ բողոքներ: Այդ գործերը բոլոր ատյաններում մենք տանուլ ենք տվել: Ոստիկանն ասում է, որ մեքենայի բանալիներն ինքն իր ձեռքով վերցրել է եւ 12 ժամ հետո վերադարձրել: Դատավորը դրա մեջ հանցակազմ չի տեսնում: Ես կարո՞ղ եմ դատավորի մեքենայի բանալիները տանել»:

Լեւոն Բարսեղյանը նաեւ ասաց, որ իր ֆեյսբուքյան էջը վերահսկում են ոստիկանները. «20 օր առաջ էլ Գյումրիում մի քանի երիտասարդներ ստորագրություն են հավաքում՝ մի կես քմ սեղանի վրա: Ոստիկանները նկարահանում են ստորագրություն հավաքելու պրոցեսը»:

Ելույթ ունեցավ նաեւ քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը. «Ես ինքս մարմնիս վրա կապտուկների տեսքով տեսել եմ ոստիկանության անհամաչափ գործողությունները՝ սկսած «Հարսնաքարի» դեպքերից, «Հարսնաքարի» դիմաց խաղաղ մոմավառության ժամանակ ի՞նչ իրավունք ունի ոստիկանության ծառայողների մի ստվար հատված տեղա սեռական բնույթի հայհոյանքներ, որպեսզի սադրի եւ բախում հրահրի ոստիկանների եւ քաղաքացիական ակտիվիստների միջեւ: Մենք ակցիաներ էինք կազմակերպել վերջերս դեսպանատների առջեւ, որի ժամանակ եւս անհամաչափ գործողություններ են եղել ոստիկանների կողմից: Մենք ընդամենը մի քանի պլակատներով՝ շնորհավորանքների դեմ էինք բողոքում, իսկ ոստիկանները մեզանից մի քանի անգամ շատ՝ փակել էին փողոցը եւ թույլ չէին տալիս: Ոչ մի դրական փոփոխություն այս համակարգում տեղի չի ունեցել»:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը լսեց-լսեց ոստիկանների մասին այս բողոքները եւ պատասխանեց. «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետ կապված պահանջվում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Այստեղ քննարկում ծավալել այդ մասին տեղին չեմ համարում: Դա ձեր սուբյեկտիվ կարծիքը կարող է լինել, եւ մենք չենք կարող միանշանակ գնահատել, թե ինչքանով է ձեր ասածը համապատասխանում իրականությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930