Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հակոբ Նահապետյանը երեկ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն, տեղափոխվել է կրկին մեկուսարան: Aravot.am-ի այս լուրը հաստատեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Կալանավորը մի քանի օր առաջ դանակով ինքնավնասել էր իրեն: Կրծքավանդակին հասցրած վնասվածքի տեղում նա երեկ գրիչն էր մտցել:
Կալանավորի հոգեկան վիճակը ըստ մեր տեղեկությունների ծանր է:
Կալանավորը ՔԿՀ-ում հայտնվել է վիճաբանության ժամանակ դաշտում իր սիրած աղջկան սպանելու մեղադրանքով: