Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Իշխանությունները խոչընդոտում են ՀԱԿ-ի քարոզարշավը

Ապրիլ 17,2013 13:10

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը դժգոհ է քարոզարշավի ընթացքից:

«Համոզված ենք, ինչպպիսի ընտրություններ էլ լինեն, հաջողություն չենք ունենա, եթե կառավարման համակարգում փոփոխություն չլինի:

Մեր անհաջողությունները պայմանավորված չեն տնտեսական դրդապատճառներով, դրանք քաղաքական են, որովհետեւ Հայաստանում չի գործում օրենք, Հայաստանում չկա ազատ մարդ, քաղաքական գործունեությամբ զբաղվողները միշտ հետապնդվում են եւ չկա մրցակցություն որեւէ դաշտում: Այս ընտրություններն էլ կարող եմ բնորոշել, որ չկան հավասար պայմաններ»,- այսօր «Հայացք » ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, ընտրական այս գործընթացում, հավասար պայմաններ չկան, որովհետեւ իշխանություններն արդեն օգտագործում են վարչական ռեսուրսներ եւ ամեն ինչ անում են, որ իրենք ընտրողների հետ հնարավորություն չունենան հանդիպել. «Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություններում վախի մթնոլորտն ավելի մեծ է: Իշխանական ցուցակում ընդգրկված ավագանու մասնակիցների ազդեցությունը քաղաքացիների վրա զգացնել է տալիս… Բակերում սահմանափակում են բոլոր տեսակի շփումները, հանդիպումները»:

Այս ընտրություններում, ՀԱԿ-ի հաղթանակը պայմանավորում է իրենց նաեւ ընդդիմադիր ուժերի մասնակցության ձեւով, համագործակցությամբ. «Հնարավորություն ունենք հաղթելու, եւ այդ հաղթանակի շանսերը բավականին բարձր եմ գնահատում, որովհետեւ ժողովուրդը հոգնել է այսօրվա իշխանությունից եւ որեւէ ակնկալիք չունի իշխանություններից…Մենք պետք է հաղթենք կառավարման համակարգի այս պայմաններում» :

Թե ինչ խոչընդոտների են հանդիպում բակային հանդիպումների ժամանակ, պարոն Խաչատրյանն ասաց. «Նույն բակերի հանդիպումների ժամանակ մարդիկ վախենում են գալ: Այսօրվա քաղաքացին իշխանություններից վախենում է, ազատ չէ, ուզում է հանդիպել ցանկացած թեկնածուի , չի կարողանում կամ իրեն այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ հինգերորդ հարկից չի իջնում հանդիպման. արդեն խնդիր կա»:

Հարցին, թե ինչ էր կատարվում ձեր՝ քաղաքապետ եղած ժամանակ, կրակոցներ, ապօրինի սեփականաշնորհում եւ այլն, պարոն Խաչատրյանն ասաց. «Ապօրինի սեփականաշնորհում իմ ղեկավարության ժամանակ չի եղել: Մեր կողմից օրենքից դուրս գործողություններ չեն եղել»:

Վահագն Խաչատրյանի խոսքերով, Վանո Սիրադեղյանի՝ իշխանության գալուց հետո կրակոցները դադարեցվել են, ու կարգ ու կանոն է հաստատվել: Նրա խոսքերով, մինչ այդ օբյեկտիվ պատճառներով խնդիրներ կային: Ինչ վերաբերում է իր ղեկավարման տարիներին ծառահատումներին, ասաց՝ կային, բայց չէին հատվում, որ կրպակներ դրվեին, այլ մարդիկ ուզում էին տաքանալ:

Ըստ նրա, ծառերը փրկեցին մեր քաղաքացիների կյանքը, բայց ծառերը չկարողացան հետագայում վերականգնել: Պարոն Խաչատրյանի խոսքերով, մասսայական ծառահատումները սկսվել են վերջին տասը տարիներին:

«Այն տարիներին, երբ ես էի ղեկավարում երեւանցիների համար հարմար պայմաններ չենք ստեղծել ռեսուրսների բացակայության պատճառով, տեխնիկական պատճառներով, ինչքան էլ ցանկանայինք, որ հոսանք լիներ՝ տնտեսությունն այդպիսին չէր» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930