Ապրիլի 16-ին, ժամը 13.08-ի սահմաններում Երևանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից դուրս են բերել Երևանի Ֆրունզեի 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակչուհի, 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին: Վերջինիս շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:
ԱԻՆ