Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Նազարյանի պաշտոնանկության պատճառը՝ ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը

Ապրիլ 17,2013 13:03

«Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն մի քանի օր լուրեր է տարածում բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ինչ-որ ֆինանսական բուրգի բացահայտման մասին:

Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները:

Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, և հասարակությունը մեկ անգամ ևս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները:

Ինչ վերաբերում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում:

Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:

Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար:

Ոստիկանությունը կարևորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն և անիմաստ խոսակցություններ են:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930