Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը

Ապրիլ 17,2013 12:41

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

 Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ  այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեումՀայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:

«Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը»,  – ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։

Զրուցակիցները քննարկեցին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարեւորեցին դրանցում Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունների` մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաևայնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է ԵվրոպայիԽորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան նաև համատեղ մամլո ասուլիսով։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930