Այսօր «Ելակետ» ակումբում «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց, որ իրենք բավականին ակտիվ գործունեության մեջ են. «Բարեւ երեւան» դաշինքը իրենց ծրագիրը իրականացնելու համար խնդիր կամ խոչընդոտ չունի, քանի որ մշտապես սպասարկել է երեւանցու շահը, փորձել է լինել երեւանցու կողքին»:
Փոստանջյանը համոզված է` «Ավագանու ընտրություններում մենք մեծամասնություն ենք կազմելու, եւ թելադրելու ենք Երեւանի քաղաքացու շահը: «Բարեւ Երեւան» դաշինքը գնում է պայքարի ու մենք ունենալու ենք հաղթանակ»:
Ինչ վերաբերում է օրերս ՕԵԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին պնդումներին, Փոստանջյանը նշեց. «Խտացրած կաթ բաժանողներից ակնկալել օգնություն, ես դա չեմ հասկանում: Բայց քաղաքացին գիտակցում է, որ խտացրած կաթը իր քվեի դիմաց ստորացուցիչ է, նա գիտակցում է ու դա այսօր ամենակարեւոր նվաճումն է:
Այն որ այս մարդիկ, ընտրակաշառք բաժանողներն ուրիշ ոչնչի ունակ չեն, դա ակնհայտ է եւ մերժել, ասել, որ նման բան չկա` անիմաստ է: Եթե քաղաքական ուժը չի կարող իրեն այլ կերպ դրսեւորել, դա արդեն վատ է, բայց քաղաքացիների մեջ մենք զարգացրել ենք գիտակցության փոփոխություն, նա այլեւս չի ենթարկվում»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ