Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավունքով է Վլադիմիր Գասպարյանը լրագրողին կոչել «փոքրիկ դմբո»

Ապրիլ 17,2013 12:23

Այսօր ոստիկանների նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար խորհրդարանական լսումների ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին մի քանի հարց ուղղեց. «Որքա՞ն մարդ է աշխատում ՀՀ ոստիկանությունում եւ որքա՞նն են նրանցից ոստիկաններ: Ապրիլի 9-ին լրագրողներին հարցազրույց տալիս՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողին կոչել է դմբո, փոքրիկ դմբո, ուզում էի իմանալ՝ ի՞նչ իրավունքով է դա արել: Ապրիլի 9-ին ոստիկաններից մեկը ծեծել է քաղաքացիներից մեկին եւ սեռական բնույթի հայհոյանքներ արել, ծառայողական քննություն սկսվե՞լ է: Խնդրում եմ ասեք՝ կա՞ ինչ-որ մի ժամկետ, երբ իմանանք, որ անցման այս շրջանից դուրս ենք եկել եւ համբերությամբ սպասենք այդ ժամկետին, եթե կա»:

Արթուր Օսիկյանը պատասխանեց. «Որքան ոստիկան է աշխատում՝ չեմ կարող հայտարարել: Կան ոստիկաններ, որոնք ոչ ոստիկանական համազգեստ են կրում 500 հոգի են մոտ: Ոստիկանապետի ասածի հետ կապված տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ցանկացած հարցադրում ամեն դեպքում պետք է չընդունել՝ որպես վիրավորանք: Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը որոշ դեպքերում, եթե ինչ-որ օրինակ ունեք, ցանկացած դեպքում քննություն կատարվում է, քննության արդյունքները կհրապարակվեն եւ վերջնական գնահատականը կտրվի համապատասխան անձանց կողմից»:

Իսկ թե երբ է  ավարտվելու անցման շրջանը՝ պարոն Օսիկյանն ասաց, որ չի կարող կոնկրետ ժամկետ նշել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930