Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյանի հասցեին սպառնալիքների փաստով նյութեր են նախապատրաստվում

Ապրիլ 17,2013 12:03

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի դիմումը՝ փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին սպառնալիքների փաստով քրեական գործ հարուցելու մասին ուղարկվել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին՝ հանձնարարելով նյութեր նախապատրաստել։

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, հետաքննության ընթացքի մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ փաստաբանի հասցեին հնչել էին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ, ինչը դատարանի կողմից անարձագանք էր մնացել:

Հիշյալ սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել էր, որ դատարանում նախկին քաղաքապետի կողմնակիցների կողմից իր պաշտպանյալի հարազատների ու ընկերների հասցեին սպառնալիքներ անընդհատ են հնչում, սակայն իր հասցեին դրանք հնչել են առաջին անգամ: Փաստաբանի կարծիքով՝ սպառնացող անձինք նպատակ ունեին դատարան հրավիրված վկայի՝ մտավոր հիվանդությամբ տառապող երեխայի վրա ճնշում գործադրել ու դատարանում գոռգոռոցներով ու սպառնալիքներով վախեցնել նրան: Երեխան մեղադրող կողմի համար առանցքային վկա է, ըստ գործի նյութերի, նա տեսել է, թե ինչպես է Հ.Սարգսյանը նստում Կարեն Եսայանի մեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930