Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ ինքն այն տարիքում չէ, որ քաղաքականությամբ զբաղվի». Զարուհի Փոստանջյան

Ապրիլ 17,2013 12:00

Այսօր «Ելակետ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասաց որ հետընտրական գործընթացները հասել են մի հանգրվանի, որտեղ կան հաղթական քաղաքացիներ, ինչը շատ կարեւոր է, եւ որ ՀՀ քաղաքացիները ապրիլի 9-ին ցույց տվեցին այն գիծը, որ չեն ճանաչում կեղծիքը սուտը, իշխանություններին:

«Ամսին 19-ին նախատեսվում է հավաք, որտեղ կլինի քննարկում մեր հետագա քայլերի մասին, որով մենք իրականացնելու ենք մեր նպատակները: Մենք ցած ենք դնում մեր փոքրիկ դրոշակները եւ լծվում մի գործի, որը Հայաստանի կերտումն է, եւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են կարող են գալ, բայց ես ավելի շատ կարեւորում եմ ոչ թե քաղաքական ուժերի այլ քաղաքացիների գալը: Այս հանդիպման մուտքը ազատ է, ցանկացողները կարող են մասնակից դառնալ, լինելու են բանախոսներ, հստակ հարցեր եւ ձեռք է բերվելու համաձայնություն ու այդ ամենը լինելու է հրապարակային: Մենք կուսակցական խնդիր չենք հետապնդում»,- ասաց Փոստանջյանը, ավելացնելով, այդ հանդիպման ընթացքում լինելու է նաեւ փաստաթուղթ, որի մասին մանրամասները պարզ կլինի հենց այդ օրը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե գնամ միանամ Րաֆֆիին, որ ինչ անեմ, Փոստանջյանը նշեց. «Ես պարզապես հարգում եմ նրա այն հայտարարությունը, որ նա ասաց, թե այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել քաղաքականությամբ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930