Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը հիացած չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարքով

Ապրիլ 17,2013 11:50

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիացած չէ ապրիլի 13-ին ՀԱԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր-Պետրոսյանի վարքով:

«Եթե ես հայտարարեի բարիկադների վրա կանգնած մարդուն չեն քննադատում, ես դրանով կփակեի, այդ թեմային էլ չէի անդրադառնա; Բայց նա ձեռ առնելուց էլ ավելի վատ բան արեց: Րաֆֆի Հովհաննիսյանը, այդուհանդերձ, ավելի հարգանքի արժանի քաղաքական գործիչ է: Համենայնդեպս միակն էր, որ մտավ պայքարի մեջ, ստանձնեց այդ պայքարի ողջ դժվարություննները: Միակն էր , որ վերցրեց հետընտրական զարգացումների ողջ պատասխանատվությունը՝ առանց խորշելու: Ես նրա շատ քայլերի հետ համաձայն չեմ, բայց որպես քաղաքական գործչի վարքագիծ, նա դրվատանքի է արժանի: Առավել եւս, եթե փաստում ես՝ մարդը, որը գտնվում է բարիկադների վրա, նրան չի կարելի հեգնել, ուրեմն պետք է հավատարիմ մնաք ձեր թեզին: Մինչդեռ հենց հաջորդ պահին, նրան ոչ թե հեգնում եք, ուղղակի զրոյացնում, ոչնչացնում եք, դարձնում քաղաքական դիակ: Այ սա ինձ համար ընդունելի չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը:

Նրա խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված ՀԱԿ անդամների քննադատության պատճառը նաեւ խանդի արդյունք է. «Համոզված եմ, որ նրանք անհամբեր սպասում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ պետք է ֆիասկո ապրեր…առաջիկա զարգացումներում խնդիրը ոչ թե իշխանություն-ընդդիմության մեջ է, այլ հենց ընդդիմության»:

Պարոն Հարությունյանը ՀԱԿ համագումարում Լ. Տեր-Պետրոսյանի մատնանշած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը մեր իրականության մեջ իրականացնելու որեւէ օբյեկտիվ նախադրյալ չի տեսնում. «Նույնիսկ Տեր-Պետրոսյանի կողմից շարադրված մեկ-երկու մեծահարուստները երբեւէ չեն գնալու այդ քայլին, որովհետեւ բորժուադեմոկրատական հեղափոխություն են անում ոչ թե ամենահարուստները, այլ որպես կանոն, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք են բուրժուազիայի ձեւավորողները: Օլիգոպոլները, օլիգարխները, մեծահարուստները երբեւէ ազգային բուրժուազիայի կրողը չեն: Այդ թեզը՝ ինչ քաղաքական նպատակ է հետապնդում, չեմ կարող ասել: Թերեւս միակ նպատակը միգուցե դրանով իսկ արդարացնել իր կողմից ներկայացված անհատներին, փորձել հանրության աչքին նրանց ռեաբիլիտացնել եւ դրանով իսկ փորձել ներգրավվել իր կողմը: Պատահաբար չէ , որ վերջում բանաձեը գնաց այսկերպ՝ պոկել իշխանություններից: Այսինքն պոկել իշխանություններից միացնել մեզ եւ օգտվել այդ տնտեսական կառույցների քաղաքական հնարավորություններից: Սա հանրային կյանքի առողջացման ճանապարհ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Vardan says:

    Հարցն էլ հենց այն է, որ նրանք դեռ շանս ունեն հանրության աչքին ռեաբիլիտանալու, իսկ ահա այն ուժերը, որոնց կողքին կանգնում են Խոսրով Հարությունյանի նման մարդիկ՝ կորցնում են ռեաբիլիտանալու վերջին հույսը:

  2. Հովսեփ says:

    Դու ընդհանրապես լավ կանես չխոսաս, Խոսրով Հարությունյան: Հազօվ եինք մոռացել, որ նման մարդ էլ գոյություն ունի: Հայաստանում ստեղծված էս անտանելի վիճակի մեջ դու էլ պատասխանատվության բաժին ունես, առնվազն էնքանվ, որ թալանչի ու հանցավոր ՀՀԿ-ի մի մասնիկն ես:

  3. Միասնական says:

    Այս Յոթ Ծովի մերանը մեր իշխանության իրական դեմքն է:

  4. Maxim says:

    Եթե մարդ ամոթ չունի, ամեն ինչ անձրևի տեղ է ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930