Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. Կառավարությունում կլինեն մնայուն արժեքներ

Ապրիլ 17,2013 11:45

Հատված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից:

Առաջիկայում ձեւավորվելիք կառավարության մասով անակնկալների սպասե՞նք։

– Չեմ կարծում։

Այսինքն՝ բոլոր հին դեմքերը մնալո՞ւ են կառավարության կազմում։

– Բոլորը չեմ կարող ասել, բայց կլինեն մնայուն արժեքներ։

Ո՞ր նախարարն է կոնկրետ Հովիկ Աբրահամյանի համար մնայուն արժեք համարվում։

– Չեմ մտածել դրա մասին եւ չեմ էլ ուզում միանգամից վիզուալ պատասխանել այդ հարցին, եւ ընդհանրապես, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է մտածի

իր աշխատանքային գործունեության ընթացքում ինչ-որ արժեք ստեղծելու ու լավ գործ թողնելու ժողովրդին։

Օրինակ, բնապահպանության նախարարը մնայուն արժեք, ըստ Ձեզ, թողե՞լ է, եւ նա կարո՞ղ է համարվել մնայուն արժեք կառավարության կազմում։

– Բնապահպանական արժեքներ՝ այո։

Օրինա՞կ։

– Օրինակ՝ իրեն հարցրեք։

Վարչապետը մնում է դարձյալ վարչապե՞տ։

– Դա նախագահն է որոշելու։

Դուք կցանկանայի՞ք, որ նա մնար որպես վարչապետ։

– Ինչու՝ ոչ, ինչու՝ ոչ…եթե նախագահը որոշի՝ անպայման։՝

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930