Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆիի գլխավորած շարժումը, որը սկսվել էր ավելի շատ սիրո, քան ատելության կարգախոսներով, այդ նոտայով էլ ավարտվեց»

Ապրիլ 17,2013 11:42

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:
Ապրիլի 9-ի իրադարձություններն ի՞նչ փոխեցին հայաստանյան քաղաքական խճանկարում՝ նպաստեցի՞ն նախագահական ընտրություններից հետո պահպանվող լարվածության թուլացմանը, թե՞ հետընտրական իրավիճակի հանգուցալուծման մասին խոսելը դեռ վաղ է։
-Ապրիլի 9-ով վերջակետ դրվեց նախագահական ընտրությունների հետ կապված հանրահավաքային գործընթացներին։ Եթե մինչ այդ ընդդիմությանը հաջողվում էր հանրության չբավարարված կամ դժգոհ զանգվածի ակտիվ հատվածին պահել Ազատության հրապարակում՝ այնտեղ բեմադրվող ներկայացման անորոշության քողի ներքո, ապա ապրիլի 9-ից հետո վարագույրն իջավ, ու բոլորի համար հասկանալի դարձավ, որ մտնում ենք նոր փուլ՝ Երեւանի ավագանու ընտրությունների ակտիվ շրջան։
Քաղաքական որոշ ուժեր, շունչը պահած, կարծես հենց դրան էին սպասում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին մահացու քննադատության թիրախ դարձնելու համար, եւ ապրիլի 9-ից հետո, ինչպես տեսնում ենք, դրա պակասը չի զգացվում. մեղադրանքներ, «սպանիչ» գնահատականներ Ր.Հովհաննիսյանի ֆիասկոյի, քաղաքական ինքնասպանության մասին, վիրավորական մեկնաբանություններ, որ իրենց մանկական երազանքը չէր՝ Ծիծեռնակաբերդում աղոթել ոստիկանապետի հետ, եւ այլն։
Մյուս կողմից՝ փառք ու պատիվ ոստիկանապետին, ինչու չէ՝ նաեւ ընդդիմության առաջնորդին, որ ապրիլի 9-ին ամեն ինչ արեցին՝ կանխելու բախումը ժողովրդի երկու հատվածների՝ ոստիկանության աշխատակիցների եւ երթի մասնակիցների միջեւ։
Իհարկե, եղան նաեւ հակաօրինական կոչեր եւ գործողություններ, բայց Րաֆֆիի գլխավորած շարժումը, որը սկսվել էր ավելի շատ սիրո, քան ատելության կարգախոսներով, այդ նոտայով էլ ավարտվեց՝ համատեղ մոմավառությամբ եւ աղոթքով։ Դրանով, ըստ էության, սկիզբ դրվեց բավական հետաքրքիր մշակույթի՝ տեղի ունեցավ համագործակցություն քաղաքացիների եւ իշխանության ներկայացուցիչների, տվյալ դեպքում՝ իրավապահների միջեւ։
Այսինքն՝ երկուստեք գիտակցվեց, որ հակադիր բեւեռներում չեն՝ ոստիկանը մեզանից մեկն է, որը կատարում է սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ պաշտպանելով հասարակական կարգը։ Կարծում եմ, սա կարեւոր ձեռքբերում է ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930