Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեդալներ «Աստված է՛լ բեթարից ազատի» գրությամբ

Ապրիլ 17,2013 11:40

Բանից պարզվում է, այս տարվա բյուջեով նախատեսված է 221 միլիոն դրամ հատկացնել՝ կես միլիոն մեդալների եւ դրանց տուփերի գնման համար։

 

«ՉԻ» – Մենք, իհարկե, հասկանում ենք, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում ապրելը հերոսություն է, բայց չէինք կարծում, թե իշխանությունները կարող են մեդալներ բաժանել ՀՀ չափահաս բնակչության կեսին։ Դա, համաձայնվեք, անարդարություն է. պետք է բոլորին բաժանել։ Ընդ որում, ցանկալի է, որ մեդալի մի կողմում պատկերված լինի Սերժ Սարգսյանի արծվենի պրոֆիլր, վերեւում գրված լինի «Հանդուրժողականության համար», իսկ մյուս կողմում՝ Սաշիկ Սարգսյանի պրոֆիլը («Աստված է՛լ բեթարից ազատի» գրությամբ): Այդպիսով՝ մեդալը կխորհրդանշի ե՛ւ հայ ժողովրդի տոկունությունը, ե՛ւ քրիստոնեական արժեքները։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ տվյալ դեպքում բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ում են բաժանվելու այդ կես միլիոն մեդալները։ Ամենայն հավանականությամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պարզապես մեդալի արտադրամաս է բացել եւ իրացման խնդիր ունի, որն էլ հեշտությամբ լուծվել է որոշակի «ատկատի» դիմաց։ Այնպես որ՝ ինչ-որ իմաստով սա նույնպես կաշխուժացնի Հայաստանի տնտեսությունը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930