Ընդդիմադիր ուժերը չպետք է վախենան Հայ Ազգային Կոնգրեսից։
Թիրախը միայն գործող իշխանությունն է, -վստահեցնում է ՀԱԿ ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանը. «Դա տրամաբանական է, օբյեկտիվ է և անհրաժեշտ»։
Տիկին Թադևոսյանը գտնում է, որ օրեր առաջ ՀԱԿ համագումարի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի ելույթը ոչ թե «բոչկա գլորել» էր ընդդիմադիր մյուս ուժերի ուղղությամբ, այլ քաղաքագիտական գնահատական։
«Նրանք, կարծում եմ, ում ուղղված էր այդ գնահատականը պետք է զգաստանան և դասեր քաղեն»,-ասաց նա։
ՀԱԿ անդամ, ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանը համակարծիք է իր թիմակցի հետ։ ՀԱԿ-ը խնդիրներ չունի մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Քննադատությունն ուղղված է միայն Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած կուսակցությանը. «Այսօրվա իրավիճակի հիմնական մեղավորը գործող իշխանությունն է, գործող համակարգն է և 2-րդ, կամ 3-րդ թիրախ չի կարող լինել»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ