Վենեսուելայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ առնվազն յոթ մարդ է զոհվել երեքշաբթի օրը մայրաքաղաք Կարակասում եւ այլ քաղաքներում նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Ըստ դատախազի` բողոքի ակցիայի ժամանակ 135 մարդ է ձերբակալվել:
Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը չի ընդունել իր մրցակցի` Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը եւ ձայների վերահաշվարկ է պահանջել:
Մադուրոն հայտարարել է, թե ընդդիմությունը հեղաշրջում է ծրագրել իր կառավարության դեմ:
Կարդացեք նաև
Թե ընդդիմության, թե իշխանության համակիրները մտադիր են ցույցեր կազմակերպել:
Հովհաննես Շողիկյան
«Ազատություն» ռադիոկայան