Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վթարից զոհվել է Վրաստանի հայազգի մեկ քաղաքացի, եւս մեկը՝ վիրավորվել

Ապրիլ 17,2013 10:54

SAM_4926 SAM_4933Ապրիլի 17-ի առավոտյան, ժամը 05.15-ի սահմաններում Վրաստանի սահման-Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետում տեղի է ունեցել վթար: Դրա հետեւանքով զոհվել է  Վրաստանի Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի 37-ամյա բնակիչ Բախշիկ Օկոյանը:

Դեպքից երկու ժամ անց լինելով վթարի վայրում՝ տեսանք, որ  շորով ծածկված նրա դիակը գտնվում է  միջպետական ճանապարհի վրա:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» խումբը 5-ն անց 50-ի սահմաններում մեկնել է դեպքի վայր:  Շտապ օգնության ծառայության  բուժքույր Կարինե Աբովյանը մեզ ասաց, որ մահացածի մարմինը շատ վնասված վիճակում էր, նպատակահարմար չէր այն տեղափոխել բժշկական կենտրոն: Շտապ օգնության խումբը մոտ մեկուկես ժամ գտնվել է պատահարի վայրում:  Բուժքույր Կարինե Աբովյանի վկայությամբ ՝վթարից վիրավոր, Շահումյան գյուղի բնակիչ, 26-ամյա Կամո Անտոնյանը հավանաբար տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց:

Բախշիկ Օկոյանի դիակը գտնվում էր վրացական պետհամարանիշերով «ֆուռի» եւ վրացական պետհամարանիշերով «Ֆոլսկվագենի» բախման վայրից մոտ 500մ հեռավորության վրա:

Վթարի վայրում  էին գտնվում «DAF» մակնիշի «GE SAJ-800» պետհամարանիշերով խոշոր բեռնատարը եւ«Ֆոլկսվագեն» մակնիշի « GE DDS-350 » պետհամարանիշերով  մարդատարը: Զրուցեցինք  երկու մեքենայի վարորդների հետ:  Մարդատարի վարորդ, Շահումյան գյուղի բնակիչ, 1982 թ.ծնված Սեյրան Անտոնյանը մեզ պատմեց, որ իրենք սինդրիկ  էին տեղափոխում Երեւան, որպեսզի վաճառեին, վաղ առավոտյան իր  մեքենայի վառելիք գազը սպառվել էր:

Մոտակայքում գտնվում է ավտոգազալցավորման ճնշման կայան: Մեքենայի 3 ուղեւորները՝  Սեյրանի եղբայր Կամո Անտոնյանը, հարեւան Բախշիկ Օկոյանը եւ Կամոյի բարեկամ Աշոտ Շլեպչյանը հրել են մեքենան, որպեսզի այն հասցնեն գազալցավորման կայան: Այդ ժամանակ  մեքենան հրողներին հետեւից  հարվածել է վրացական համարանիշերով «ֆուռը»:

Սեյրան Անտոնյանն ասաց.որ ինքն այդ ժամանակ միացրել էր մեքենայի հետեւի մասում գտնվող լուսային թարթիչը:  «ֆուռի» վարորդ,Վրաստանի քաղաքացի, 1953թ. ծնված Գիվի Խուբուլավան մեզ ասաց, որ ինքը  վրացական ընկերության բեռնատարով սպիրտ էր տեղափոխում Երեւան:

Նրա խոսքերով՝  բեռնատարի  ապակին ներսից քրտնել էր, ինքը սրբիչով մաքրում էր այն, մութ էր, իսկ առջեւում գտնվող «Ֆոլսկվագենի» լուսային թարթիչը միացված չէր: Վրացի վարորդն ասաց,որ զոհը եղել է ոչ իր մեքենայի բախման հետեւանքով, որ Բախշիկ Օկոյանի դին գտնվում  է իրենց  վթարի վայրից մոտ 500 մ հեռու: Նա եւ իր գործընկեր վրացական մեկ այլ բեռնատարի վարորդ մեզ պատմեցին, որ «Ֆոլսկագենը» հրող 3 տղաներին հարվածել է  մարդատար մեքենա, ենթադրաբար«Օպել» մակնիշի, որի վարորդը ճողոպրել է  դեպքի վայրից:

Վրացի վարորդներն ասացին, որ այդ «Օպելի» պահեստամասերը թափված են դեպքի վայրում: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում աշխատում էին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանը, Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնի պետ Արթուր Մովսիսյանը , ՃՈ  2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը, նույն դասակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Վահե Վարդանյանը, ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը, ոստիկանության այլ աշխատողներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930